ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի կատարողականի իրականացման մասին հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 4-ին ասել է, որ հիանալի հարաբերություններ է հաստաել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովի հետ։
Միրզոյանը, մասնավորապես, նշել է, որ տեղեկացնում է կազմակերպության ղեկավարին իր դիրքորոշման մասին Երեւանի եւ ՀԱՊԿ հարաբերությունների առումով։
«Հիանալի անձնական հարաբերություններ եմ հաստատել գլխավոր քարտուղարի հետ, եւ ես հստակ նրան եմ ներկայացնում իմ դիրքորոշումը»,- ասել է Միրզոյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Տասմագամբետովը, ՀԱՊԿ-ում ակնալում են, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պարզություն կմտցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարներում։





























