Մոսկվայում ձերբակալվել է ռազմական տեղեկություն հավաքելու մեջ կասկածվող Ֆրանսիայի քաղաքացի, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն։ РИА Новости-ին՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, հայտնել է, որ ձերբակալվածը Լորան Վինատիեն է։
Մոսկովյան քննիչները գործ են հարուցել օտարերկրյա գործակալների մասին օրենքով նախատեսված պարտականություններից խուսափելու հոդվածով։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ ձերբակսալվածը մի քանի տարի շարունակ, միտք էլ չուներ փաստաթղթեր ներկայացնել օտարերկրյա գործակալների գրանցամատյանում ընդգրկվելու համար, Ռուսաստանի ռազմական և ռազմատեխնիկական գործունեության ոլորտին առնչվող նպատակաուղղված կերպով տեղեկություններ է հավաքել։
«Օտարերկրյա աղբյուրների ց ստացվող նման տեղեկությունները կարող են օգտագործվել ընդդեմ պետության անվտանգության։ Այդ նպատակով կասկածյալը բազմիցս այցելել է Ռուսաստանի տարածք, ներառյալ՝ Մոսկվա քաղաք, որտեղ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հետ»,- ընդգծել են Քննչական կոմիտեում։




























