Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն հունիսի 6-ին մասնակցել է Նորմանդիայում դաշնակիցների վայրէջքի 80-ամյակին նվիրված արարողություններին, որտեղ ներկա է եղել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, խոսել է նրա մասին, թե ինչպիսի օգնություն է Ֆրանսիան մտադիր տրամադրել Կիևին։
Ըստ Մակրոնի՝ Ֆրանսիան Ուկրաինա կտեղափոխի Mirage-2000-5 կործանիչներ, կպատրաստի ուկրաինացի օդաչուներին և կմասնակցի ուկրաինացի զինվորականների պատրաստման ծրագրին, հայտնել է BBC-ն։
«Վաղը կսկսենք նոր համագործակցություն և կհայտարարենք Mirage 2000-5-ի վաճառքի մասին»,- BFMTV-ին տված հարցազրույցում ասել է Էմանուել Մակրոնը։ «Առաջարկում ենք վերապատրաստել 4500 ուկրաինացի զինվորականի»։
Հունիսի 7-ին Մակրոնն ու Զելենսկին կհանդիպեն Փարիզում, որտեղ նրանք Ուկրաինային 650 միլիոն եվրո վարկեր և դրամաշնորհներ տրամադրելու վերաբերյալ երկու համաձայնագիր կստորագրեն։
Զելենսկին ելույթ կունենա նաև Ազգային ժողովում՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում։





























