Այսօր ՄԱԿ-ը ՀԱՄԱՍ-ի մարդասպանների կողմնակիցներին միանալով՝ իրեն մտցրեց պատմության սև ցուցակը։ Նման հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«ՑԱԽԱԼ-ն աշխարհի ամենաբարոյական բանակն է, և ՄԱԿ-ի ոչ մի խելահեղ որոշում դա չի փոխի», - հայտարարել է  Նեթանյահուն:

Հիշեցնենք, որ Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի սկզբից զոհերի թիվը հասնում է 37 հազարի։