Պակիստանի հյուսիս-արևմուտքի Խայբեր Փախտունխվա նահանգում անվտանգության ուժերի գործողության ընթացքում սպանվել է 5 ահաբեկիչ։ Դրա մասին «Սինհուա» գործակալությանը հայտնել են պաշտոնական աղբյուրները։

Անվտանգության ուժերը՝ հիմնվելով հետախուզական տվյալների վրա, գործողություն են իրականացրել նահանգի Հյուսիսային Վազիրիստան օկրուգի Միր Ալի տեղանքում պատսպարվող ահաբեկիչների թաքստոցում՝ տեղում սպանելով արգելված «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստանի» հինգ գրոհայինների։ 

Պաշտոնյաները հայտնել են, որ սպանված ահաբեկիչները ներգրավված են եղել անվտանգության ուժերի և քաղաքացիական անձանց դեմ ահաբեկչական գործողությունների մեջ։ Նրանց թաքստոցում մեծ քանակությամբ զենք և զինամթերք է հայտնաբերվել: Սպանված ահաբեկիչները նահանգում ահաբեկչություններ էին ծրագրում։