Կասկադը Երևանի սիրտն է՝ շատ ավելի կարևոր իր բոլոր ընկալումներով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մեզանից յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի, թե ինչպիսի՞ն պետք է լինի այս համալիրի ավարտուն տեսքը: Ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած հայեցակարգային առաջարկն այսօր քննարկեցինք քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի անդամների հետ»:





























