Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Խերսոնի շրջանում խանութը գնդակոծելու արդյունքում զոհվել է 19, վիրավորվել հինգ մարդ։ Ըստ  РИА Новости-ի՝ դրա մասին հունիսի 7-ին հայտարարել է շրջանի ղեկավար Վլադիմիր Սալդոն։

«Գոլոպրիստանսկի մունիցիպալ շրջանի Սադովոյե գյուղում Կիևի զինյալների գնդակոծության արդյունքում ոչնչացվել է խանութը, որտեղ զգալի թվով գնորդներ և անձնակազմ է եղել»,- նշել է նա։

Նահանգապետը հավելել է, որ ներկայում արտակարգ իրավիճակի վայրում աշխատում են շտապօգնության ծառայությունները, բոլոր տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։