Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Փարիզն ակնկալում է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մինչև հունիսի վերջ, հայտնել է BBC-ն։

«Ֆրանսիան շարունակում է աջակցել Ուկրաինային բոլոր ոլորտներում, ներառյալ՝ եվրոպական մակարդակում՝ մղելով ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների արդյունավետ մեկնարկին մինչև այս ամսվա վերջ», - հայտնել է Մակրոնը լրագրողներին։

Ըստ Մակրոնի՝ Ֆրանսիան միաժամանակ ցանկանում է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհով» ընթանա։