Վերականգնվել է Լոռու մարզի Ախթալա քաղաք տանող կամուրջը, ինչը հնարավորություն է ընձեռում կրկին այցելել հայաստանցիների և օտարերկրյա հյուրերի շրջանում սիրելի զբոսաշրջային վայր դարձած Արամյանցի դղյակ։

Արամյանցի դղյակը Հայաստանում պահպանված պատմական երկու դղյակներից մեկն է։ Կառուցվել է 19-րդ դարավերջին՝ հայ մեծանուն բարերար Միքայել Արամյանցի կողմից։ Դղյակում է մշակվել և գրվել հայոց պատմության ամենանշանակալի փաստաթղթերից մեկը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակագիրը։ Այստեղ է գտնվել Հայաստանում առաջին մեծ թենիսի կորտը։

287422265_118072177584766_5109869539992552716_n.jpg (563 KB)

Գտնվելով  Արամյանցի կալվածքում՝ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ դղյակի չափազանց հետաքրքիր պատմությանը,  զբոսնել դրա տարածքում՝ առողջարար կիպարիսների ստվերի ներքո՝ վայելելով կալվածքի տարածքից բացվող անմոռանալի տեսարանը։

292373831_129249266467057_1428307589006879734_n.jpg (145 KB)

Լոռվա գեղատեսիլ բնության գրկում իրենց հանգիստը անցկացնել ցանկացողների համար դղյակի տարածքում գործում է նաև հյուրատուն։