Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում բանակցություններ է վարել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ, հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից ։

Ըստ РИА Новости-ի՝ քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով անվտանգության ոլորտում ռուս-թուրքական համագործակցության հարցեր։

Հաստատվել է ռազմավարական հավասար, ներառյալ՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում երկկողմանի գործընկերություն զարգացնելու տրամադրվածությունը։