ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, հայտնել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից։

Կողմերը քննարկել են առեւտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարբեր ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացմանը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։