Ավստրիայի հաջորդ համընդհանուր ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 29-ին՝ խորհրդարանի ընթացիկ հնգամյա ժամկետի ավարտին։ Ըստ Reuters-ի՝ դրա մասին երեքշաբթի հայտարարել է կանցլեր Կարլ Նեհամերը։

«Կառավարության վաղվա նիստում սեպտեմբերի 29-ը կնշանակվի որպես խորհրդարանի ստորին պալատի Ազգային խորհրդի ընտրությունների օր»,- գրել է Նեհամերը X-ի իր միկրոբլոգում:

Հարցումները ցույց են տվել, որ ծայրահեղ աջ Ազատության կուսակցությունը (FPO) մրցակիցների նկատմամբ ակնհայտ առավելություն ունի՝ օգտագործելով Նեհամերի իշխող Պահպանողական-Կանաչ կոալիցիայի հանդեպ ընտրողների դժգոհությունը՝ թելադրված ճգնաժամերով՝ COVID-19 համավարակից մինչև եվրոգոտում միջինից բարձր արձանագրված գնաճը։

Հականերգաղթային FPO կուսակցությունը կիրակի առաջին անգամ հաղթեց Ավստրիայի Եվրախորհրդարանի ընտրություններում՝ Նեհամմերի Ժողովրդական Կուսակցության (OVP) նկատմամբ մեկ տոկոսից էլ պակաս տարբերությամբ, ավելի քիչ, քան ցույց էին տալիս սոցհարցումները և ընտրություններին նածորդող գիշերվա կանխատեսումները: