Այս ստախոսը եւս մի բան է արել, վաղը առավոտյան կառավարության նիստը փոխել է ժամը 9:00-ին: Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Կախարդ է, չէ կախարդ, մտածում է` ինչպես անի, որ այս ցասումը ցրի: Ես ուզում եմ համոզված լինեմ,որ վաղը մեկ մարդու պես այնտեղ լինենք: Հնարավոր է օրն էլ փոխի: Նաեւ տեղեկություն ենք ստացել, որ պարեկները խոսել են, որ վաղը առավոտյան երթեւեկելի հատվածը բացելու են: Փորձեք, փորձեք, սա էլ փորձեք 30 արծաթով ծախվածներ»,-ասաց նա` նաեւ կոչ անելով հավաքվել դեսպանատների մոտ:
Բագրատ Սրբազանը նաեւ հայտարարեց, որ գնում է հիվանդանոցներ` վնասվածք ստացած քաղաքացիներին տեսակցելու: Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը կոչ է արել առավոտյանն հավաքվել կառավարության շենքի մոտ ժամը 9:00-ից:





























