Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշում կայացրեց, որով Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմը և նրանց ընտանիքների անդամներն ազատվում են վարորդական վկայական ստանալու համար պետական տուրքից:
Նշենք, որ համանման որոշում է կայացրել նաեւ ԱՄՆ-ն՝ ՀՀ դեսպանության անձնակազմի եւ նրանց ընտանիքի անդամների համար:





























