Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում  պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ պաշտոնական էջից:

Հայտարարության մեջ նշվում է, որ Պապիկյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։