Կրիշտիանու Ռոնալդուն եւ Ջորջ Քլունին սկանդալային «Ռուբիի գործով» հանդես կգան որպես վկաներ` ի պաշտպանություն Բեռլուսկոնիի: Այս գործով ընդհանուր առմամբ ի պաշտպանություն Իտալիայի նախկին վարչապետի հանդես կգա ավելի քան 200 մարդ: Հիշեցնենք, որ Բեռլուսկոնին մեղադրվում է անչափահասների պոռնկության մասնակցության մեջ, հաղորդում է «Ռոսբալտը»:
Պարուհի Քարիմա էլ Մահրուգը մամուլին պատմել է, թե հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդուի հետ մտերմիկ հարաբերություններ է ունեցել, սակայն վերջինս ժխտել է դա: Իսկ հոլիվուիդյան աստղ Ջորջ Քլունին, ով մասնակցել է երեկոներից մեկին, պատրաստ է երդվել, որ ամենի ինչ եղել է պատշաճության սահմաններում:
Իտալական լրատվամիջոցները կարծիք են հայտնել, թե պաշտոնանկությունից հետո Բեռլուսկոնին դատավարության է գնում առանց աստղային «վահանի»:
Նրկայումս նախկին վարչապետի դեմ երկու քրեական գործ է հարուցված` բրիտանացի փաստաբան Դեյվիդ Միլսին կաշառելու եւ առավել սկանդալային` անչափահաս մարմնավաճառուհիների ծառայություններից օգտվելու («Ռուբիի գործը») վերաբերյալ:



























