ՀԱՊԿ-ի ապագան կորոշեն այն երկրները, որոնք անդամակցում են այս միությանը։ Ունենալով անկախություն և սեփական արտաքին քաղաքականությունը ինքնուրույն որոշելու ինքնիշխան իրավունք՝  իրենք էլ են ընտրում ազգային անվտանգությունն ապահովելու հրատապ գործիքները։ Դրա մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Վերջին երկու դարերի պատմությունը ցույց է տալիս, որ ամենահայտնի գործիքը հավաքական անվտանգությունն է։ «Արագ փլուզվող միջազգային անվտանգության համակարգում լարվածության աճը, հավանաբար, ավելի ու ավելի մեծ ուշադրություն կդարձնի այնպիսի կազմակերպությունների վրա, ինչպիսին ՀԱՊԿ-ն է»,- հավելել է նա: