ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Google+ սոցիալական ցանցում էջ է բացել եւ մտադիր է այն օգտագործել նախընտրական քարոզչության շրջանում:
Ըստ «Газета.Ru»-ի` էջի առաջին գրառման մեջ ասվում է, որ այն դեռ փորձարկման փուլում է, եւ առաջարկվում է խորհուրդներ տալ դրա հետագա կառավարման վերաբերյալ:
Բարաք Օբաման նախընտրական քարոզչության շրջանակներում լայնորեն կիրառում է սոցիալական ցանցերը: Դեռեւս նախորդ ընտրությունների ժամանակ Օբամայի շտաբը Twitter եւ Facebook սոցիալական ցանցերում էջեր էր բացել: Բացի այդ, թեկնածու Օբամայի կայքը ներքին սոցիալական ցանց ուներ` My.BarackObama.com, որի օգնությամբ կազմակերպվում էր կամավորների աշխատանքը:



























