Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ապրելու է հրազենային վնասվածքի հետևանքների բեռով, ըստ Euronews-ի՝ հայտարարել է նրա տեղակալ և հանրապետության պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը։
Ֆիցոն, որին մայիսին հարձակման ժամանակ մի քանի անգամ կրակել էին որովայնին, ամենայն հավանականությամբ մկանային-կմախքային համակարգին առնչվող խնդիրներ կունենա, բայց նրա վիճակն աստիճանաբար կբարելավվի, նշել է Կալինյակը:
Նա հավելել է, որ Ֆիցոյի առողջական վիճակը դեռ հեռու է կատարյալ համարվելուց: Սլովակիայի վարչապետին որվայնի հրազենային վնասվածքից հետո օրգաններն այլևս չեն գործում այնպես, ինչպես 17 կամ 30 տարեկանում։
«Նրա վիճակը դեռևս անորոշ է։ Հերթական վերականգնողական աշխատանքների շրջանակում բժիշկներն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի [Ֆիցոն] կարողանա իր աշխատանքը կատարել ամբողջ հզորությամբ, և մենք արդեն մոտ ենք դրան»,- շեշտել թ պաշտոնյան։ Կալինյակը հավելել է, որ ակնկալում է, որ Ֆիցոն ևս մեկ անգամ կհայտնվի հանրության մոտ առաջիկա օրերին, սակայն չի հստակեցրել՝ դա կլինի տեսահղումով, թե անմիջական շփմամբ։





























