Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան երկուշաբթի համատեղ ականազերծման գործողություններ են սկսել Սև ծովում՝ բարելավելու համար նավագնացության անվտանգությունը, մասնավորապես ուկրաինական հացահատիկի արտահանումը, հայտնել է է Bloomberg-ը:

Ստամբուլի գլխավորած նախաձեռնությունը՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո սևծովյան երկրների առաջին խոշոր համատեղ գործողությունը նպատակ ունի մաքրելու Սև ծովի որոշ տարածքներում կուտակված ականները, գրում է BBC-ն։ Թուրքիան, Բուլղարիան և Ռումինիան այս տարվա հունվարի 11-ին համաձայնագիր են ստորագրել Սև ծովում ծովային ականների դեմ համատեղ պայքարի վերաբերյալ։

Ռուսաստանն ու Ուկրաինան հացահատիկ արտադրող առաջին և երկրորդ երկրներն են, և պատերազմը սպառնում է բեռնատար նավերի անվտանգ երթևեկությանը։ Անցյալ տարի, հացահատիկի գործարքից դուրս գալուց հետո, Ռուսաստանը ռազմական թիրախ որակեց ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը, ինչն ականապատված վտանգի հետ մեկտեղ փակեց Ուկրաինա արտահանումների սևծովյան երթուղին ծովային բեռնափոխադրողների մեծ մասի համար:

2023 թվականի սեպտեմբերին Ուկրաինան բացեց իր սեփական երթուղին։ Թեև սա հաջողությամբ մեծացրել է արտահանումը և օգնել տնտեսության աճին, Ուկրաինայի հիմնական արտահանման արտադրանքի ծովային միջանցքը նախկին ծավալների կամ անվտանգության հետ համեմատելի չէ։

Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան ՆԱՏՕ-ի անդամ են։ Սակայն նրանց ռազմածովային ուժերը գործում են դաշինքից դուրս՝ մասամբ Ռուսաստանի հետ լարվածության աճից խուսափելու համար: