Ռուսաստանում 2023 թվականի ապրիլից մինչև 2024 թվականի ապրիլը Բելգորոդի մարզում ռուսական ինքնաթիռների արձակած առնվազն 38 կառավարվող ռումբ է ընկել։ Դրանցից շատերը չեն պայթել, հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով ուկրաինական հետախուզության գաղտնալսած և լրագրողներին փոխանցած փաստաթուղթը։
Փաստաթուղթը, ենթադրաբար, պատրաստել է Բելգորոդ քաղաքի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը։ Այն պարունակում է միջադեպերի աղյուսակ՝ պայթյունների հետևանքների վերացման և մարդկանց տարհանման մասին հաղորդումներով, գրում է DW-ն։ Փաստաթղթից հետևում է, որ առնվազն չորս օդային ռումբ է ընկել հենց Բելգորոդի վրա, ևս յոթը հայտնաբերվել են արվարձաններում։ Մնացած արկերն ընկել են Բելգորոդի շրջանի այլ շրջաններում։ Առավել արտառոց ռումբերի արձակումներ են գրանցվել Ուկրաինայի հետ սահմանի Գրայվորոնսկի շրջանում՝ այստեղ հայտնաբերվել է 11 նման զինամթերք։
Washington Post-ը՝ վկայակոչելով փորձագետին, բացատրում է ռուսական ճախրող ռումբերի չնախատեսված արձակումն ուղղորդման համակարգերի թերություններով: Փորձագետն այս թերությունները կապել է էժան բաղադրիչների հետ, որոնք ռուս զինվորականները ստիպված են օկիրառծել՝ ավիառումբերի զինանոցն արագ համալրելու համար։
Չպայթած ռումբերի մեծ մասը հայտնաբերել են տեղի բնակիչները՝ անտառապահները, ագարակատերերը կամ գյուղերի բնակիչները։ Շատ դեպքերում ՊՆ-ն հստակ չգիտեր, թե երբ է տեղի ունեցել զինամթերքի չնախատեսվաած արձակում։ Տեղական իշխանություններն այս միջադեպերի վերաբերյալ հիմնականում լռություն են պահպանում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ ճանաչել է 2023 թվականի ապրիլին Բելգորոդի վրայով թռչող Սու-34 կործանիչից «ինքնաթիռի զինամթերքի չնախատեսված արձակումը»: Այդ ժամանակ պայթյունի հետևանքով ավտոմեքենան շպրտվել է խանութի տանիք և գոյացել 20 մետր տրամագծով խառնարան։
Մայիսին The Insider-ը հաշվարկել է, որ 2024 թվականի սկզբից ի վեր Բելգորոդի մարզում ռուսական ռումբերի չնախատեսված անկումներ են եղել առնվազն 39 անգամ։ Ընդհանուր առմամբ, Astra-ի գնահատականներով, Ռուսաստանի շրջանների և բռնակցկված տարածքների վրա ռուսական ավիացիան 110 ռումբ է նետել։



























