Գերագույն դատարանի պահպանողական նախագահ Ջոն Ռոբերթսը հայտարարել է, որ նախագահը պաշտոնավարման ընթացքում կատարած պաշտոնական գործողությունների համար օգտվում է «բացարձակ անձեռնմխելիությունից»:

«Ոչ պաշտոնական գործողությունների վրա անձեռնմխելիությունը չի տարածվում», - հայտարարել է Ռոբերթսը` գործն ուղարկելով ստորադաս դատարան` պարզելու համար՝ արդյոք նախկին նախագահի դեմ մեղադրանքներն առնչվում են պաշտոնական կամ ոչ պաշտոնական վարքագծին, հայտնել է BBC-ն:

Դոնալդ Թրամփն այս որոշումը ժողովրդավարության հաղթանակ է որակել։

«Մեծ հաղթանակ մեր սահմանադրության և ժողովրդավարության համար։ Հպարտ եմ, որ ամերիկացի եմ», - մեծատառերով գրել է Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում։