Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մերձավոր զրուցակիցները լրագրողներին ասել են, որ նա «հոգնել է» վարչապետ Դենիս Շմիգալից և, հավանաբար, ծրագրում է հեռացնել նրան աշխատանքից, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Նախագահը հոգնել է Շմիգալից, դա երևում է հանդիպումների ժամանակ նրա վերաբերմունքից։ Նա նույնիսկ իրականում այլևս չի լսում նրան: Սա նույնիսկ ավելի էմոցիոնալ բան է, քան սխալ հաշվարկը... Զելենսկին անընդհատ ինչ-որ կրեատիվ լուծումներ ու առաջարկներ է ուզում, իսկ Շմիգալը, թեև վերջին տարիներին աճել է, չի կարող ամբողջությամբ փոխվել»,- մեջբերում է աղբյուրը։





























