Գնդեվազում խոշոր կարկուտ է տեղացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել օգտատեր Աննա Հարությունյանը:

«Անհարմարության հետեւանքները․․․ Գյուղացիների ցորենից սկսած` բանջարեղենի ցոգոլները, հատապտուղների տերեւները թափել են։ Սպասենք գների բարձրացմանը, չհաշված` սովի տարին»,- գրել է նա։