Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես չի գալու որպես հնարավոր միջնորդ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում, Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Թուրքիայի ղեկավարը միջնորդ դառնա այդ բանակցություններում, Կրեմլի ներկայացուցիչն ասել է. «Ոչ, դա անհնար է», փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պեսկովը նաև հաստատել է, որ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի հակամարտության թեման։ «[Այդ թեման] քննարկվել է, այո»,- ասաց նա։