Հունաստանի արհմիությունները Աթենքում բողոքի ցույց են կազմակերպել վեցօրյա աշխատանքային շաբաթվա մասին օրենքի դեմ, որն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից, տեղեկացրել է Euronews-ը։
Նոր օրենքը տարածվում է պետական հատվածի, կոմունալ ծառայությունների, բանկերի եւ որոշ մասնավոր ձեռնարկությունների վրա, որոնք աշխատում են օրական 24 ժամ։
Կառավարությունը հավաստիացնում է, որ այս նախաձեռնությունը կբարձրացնի աշխատանքի արտադրողականությունը եւ կլուծի վճարվող արտաժամյա եւ չհայտարարագրված աշխատանքների խնդիրը։
Սակայն արհմիությունները պնդում են, որ այն փաստացի չեղարկում է արդեն սովորական դարձած հնգօրյա աշխատանքային շաբաթը եւ կարող է հանգեցնել աշխատավորների իրավունքների խախտման։





























