Առնվազն երեք հոգի մահացել է այն բանից հետո, երբ ենթադրաբար հարբած վարորդը մխրճվել է ամբոխի մեջ, որը հավաքվել էր նշելու Անկախության օրը Նյու Յորքի Մանհեթենի այգում։ Ինչպես տեղեկացրել է CNN-ը, կասկածվողը մեքենայով մտել է Ստորին Իսթ-Սայդ այգի Ford F-150 պիկապով, անցել խաչմերուկն ու մտել ամբոխի մեջ։
Նյու Յորքի ոստիկանապետ Ջեֆրի Մեդրին տեղեկացրել է, որ երկու մարդ մահացել է տեղում։ Ավելի ուշ հայտնի է դարձել երրորդի մահվան մասին։ Ութ հոգի վնասվածքներ է ստացել, գրել է «Голос Америки»-ն։ Վարորդը ձերբակալված է։
Քաղաքապետ Էրիկ Ադամսը տեղեկացրել է, որ, նախնական հետաքննության տվյալներով, վարորդը հարբած էր, եւ ավելացրել է, որ միջադեպը, ամենայն հավանականությամբ, կապված չէ ահաբեկչության հետ։





























