Թուրքիան մշտապես բարեկամական ձեռք է մեկնել հարեւան Սիրիային եւ կանի դա այսուհետ, հավաստիացրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ինչպես տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները, նա հայտնել է Սիրիայում դեմոկրատական ենթակառուցվածքի ստեղծման, ներառական եւ արժանի խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին «երկրի տարածքային ամբողջականության հիման վրա»։
«Թուրքիան մշտապես կողմ կլինի բարգավաճ եւ միասնական Սիրիային, որն ընդունել է նոր հանրային պայմանագիրը՝ հիմնված արդարության, արժանապատվության եւ ներառականության վրա»,- հավաստիացրել է նա։
Նրա խոսքով՝ Անկարայի եւ Դամասկոսի կապերի վերականգնմամբ անհանգստացած են ոչ թե երկրները, այլ ահաբեկչական խմբավորումները։
Նա հայտնել է, որ կարող է Թուրքիա հրավիրել Ռուսաստանի եւ Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Բաշար Ասադին՝ քննարկելու Անկարայի եւ Դամասկոսի հարաբերությունների կարգավորումը։
Նա ընդգծել է, որ Թուրքիան «թույլ չի տա տարածաշրջանում ստեղծել ահաբեկչական պետություն»։ Էրդողանը նաեւ ափսոսանք է հայտնել, որ չկա ՆԱՏՕ գծով դաշնակիցների աջակցությունն այս հարցում։ Նա նշել է, որ խաղաղության հաստատումը Սիրիայում անհրաժեշտ է այդ թվում նաեւ այդ երկիր միլիոնավոր փախստականների վերադարձի համար։





























