Անհաջող վթարային-վերականգնողական աշխատանքների հետեւանքով Չինաստանի մեծությամբ երկրորդ քաղցրահամ Դունտինհու (Կենտրոնական Չինաստան) լճում փլուզվել է ամբարտակը, տեղեկացրել են տեղի իշխանությունները։ Նախնական գնահատականներով՝ փլուզման լայնությունը կազմում է մոտ 10 մետր, տեղեկացրել է «Սինհուան»։

Ինչպես հայտնել են տեղի հեղեղումների դեմ պայքարի գերատեսչությունում, մոտ 5 000 բնակիչների տարհանման աշխատանը մերձակա 6 գյուղերից եւ 1 բնակելի համալիրից ներկա պահին հիմնականում ավարտվել է։