Մավրիտանիայի առափնյա պահպանությունը Մավրիտանիայի հարավ-արևմուտքում գտնվող Նդիագո քաղաքի մոտ հայտնաբերել է 89 անօրինական միգրանտի դի, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Միգրանտները մեծ ավանդական ձկնորսական նավի վրա են եղել, որը խրվել է Ատլանտյան օվկիանոսի ափերի մոտ Նդիագո քաղաքից չորս կիլոմետր հեռավորության վրա, հաղորդում է Մավրիտանական լրատվական գործակալությունը:
Մավրիտանիայի առափնյա պահպանության աշխատակիցները փրկել են ինը մարդու, այդ թվում՝ հինգ տարեկան մի աղջկա, հայտնում է Xinhua-ն։
Նավը վեց օր առաջ լքել է Սենեգալ-Գամբիա սահմանը և շարժվել դեպի Եվրոպա։ Նավի վրա 170 միգրանտ է եղել, ասվում է զեկույցում՝ վկայակոչելով փրկվածներին:





























