Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմում հրադադարի շուրջ բանակցությունները կվերսկսվեն հաջորդ շաբաթ՝ Դոհայում Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալության ղեկավարի հանդիպումներից հետո։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։

Կողմերի միջև հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագրի շուրջ տարաձայնությունները պահպանվում են, հաղորդում է Ամերիկայի ձայնը։

Իսրայելական Մոսադի հետախուզության տնօրեն Դեյվիդ Բարնեան Քաթարում հանդիպումներ է ունեցել միջնորդների հետ, և Իսրայելն ասել է, որ կվերսկսի բանակցությունները, քանի որ ՀԱՄԱՍ-ը թարմացրել է հրադադարի իր առաջարկը: