Մալիի, Նիգերի և Բուրկինա Ֆասոյի նախագահները ստորագրել են «Սահել» դաշինքի համադաշնության ստեղծման կանոնադրությունը։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Արևմտյան Աֆրիկայի երեք երկրների իշխանությունները որոշել են ստեղծել համադաշնություն՝ «ավելի մեծ ինտեգրման ուղղությամբ ևս մեկ քայլ անելու համար»։
Ինչպես հաղորդում է ActuNiger-ը, Նիգերի մայրաքաղաք Նիամեյում կայացել է Սահելի նահանգների դաշինքի (AES) պետությունների ղեկավարների կոլեգիայի գագաթնաժողովը։
Ըստ աղբյուրի՝ համագործակցության այս ձեւաչափը ստեղծվել է անցյալ տարվա սեպտեմբերի 16-ին՝ Նիգերի, Բուրկինա Ֆասոյի եւ Մալիի անցումային իշխանությունների երեք նախագահների կողմից՝ Լիպտակո-Գուրմա խարտիայի ստորագրումից հետո, գրում է gazeta.ru-ն։
Մայիսին Տանզանիայի արտաքին գործերի նախարար Ջանուարի Մակամբան հայտարարել էր, որ արևմտյան պետությունները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ձգտում են վերականգնել իրենց ազդեցությունն աֆրիկյան երկրներում։ Դիվանագետի խոսքով՝ նախկին գաղութատիրական տերությունները Ֆրանսիային «վտարում են» Նիգերից, Բուրկինա Ֆասոյից և Մալիից։

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























