Ֆրանսիայում արտահերթ ընտրությունների վերաբերյալ exit poll-ի տվյալների հրապարակումից հետո եվրոպական արժույթը սկսել է անկում ապրել։ Ասիական շուկաներում այն կորցրել է 0,3 տոկոս։ Ըստ Bloomberg-ի՝ Ավստրալիայի ֆոնդային բորսայում սակարկություններում 1 եվրոյի դիմաց առաջարկվել է 1,0807 դոլար։
«Նոր ժողովրդական ճակատ» դաշինքի հավանական հաղթանակը անակնկալ է եղել. շուկաներն, իբրև կանոն, հատկապես զգայուն են նման բաների նկատմամբ։ Անորոշ իրավիճակը մոտ ապագայում սպառնում է մեծացնել դրանց փոփոխականությունը, գրում է Euronews-ը։
Ներդրողները մի կողմից թեթևացած շունչ քաշեցին՝ իմանալով, որ ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում»-ն առաջին փուլում հաղթելուց հետո գրավեց միայն երրորդ տեղը: Մյուս կողմից, ձախերի հաջողությունը սպառնում է վտանգել նախագահ Մակրոնի շուկայական բարեփոխումները։ Քաղաքական փակուղին, որում, ամենայն հավանականությամբ, կհայտնվի երկիրն այս ընտրություններից հետո, կարող է վիժեցնելու Ֆրանսիայի պետական պարտքը ծածկելու ջանքերը, որը 2023 թվականին կազմում էր ՀՆԱ-ի 110,6%-ը:
Կառավարության ղեկավարի պաշտոնից Աթալի հրաժարականը նշանակում է, որ Ֆրանսիային սպասվում է նախագահի և վարչապետի «համակեցության» շրջան հակամարտող քաղաքական ուժերի հետ։ Սա կարող է երկիրը օրենսդրական փակուղու տանել։
Բացի դրանից, «Նոր Ժողովրդական Ճակատ» դաշինքում կան կուսակցություններ, որոնք հայտնի են հարկային հարցերում զգուշավորությամբ: Դեռ ամռանը դաշինքի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը հայտարարեց, որ նպատակ ունի չեղարկելու Մակրոնի կենսաթոշակային բարեփոխումները և Ֆրանսիայում բարձրացնել նվազագույն աշխատավարձը։ Խումբը նաև ցանկանում է 10%-ով բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը, նույնքանով էլ ավելացնել բնակարանային սուբսիդիաներն ու ընդլայնել ուսուցիչների և բուժաշխատողների հաստիքները։
Նման միջոցառումները պահանջում են պետական ծախսերի ավելացում 150 միլիարդ եվրոյով։ Կուսակցությունը պնդում է, որ ֆինանսավորմանը կարելի է հասնել բարձր եկամուտ ունեցող մարդկանց հարկերի բարձրացմամբ:
Լրատվամիջոցները դեռ մարտին հայտնել էի 2023 թվականին Ֆրանսիայի բյուջեի 5,5% դեֆիցիտի մասին, ինչը զգալիորեն գերազանցում է կառավարության նպատակային՝ ՀՆԱ-ի 4,9% ցուցիչը:
Իշխանությունները խոստացել են այն մինչև 2027 թվականն իջեցնել մինչև 3%, ինչը համապատասխանում է ԵՄ տնտեսական չափանիշներին։ «Նոր ժողովրդական ճակատ»-ի խոսնակ Ալեքսանդրա Ուիզիլը կիրակի քվեարկությունից առաջ հայտարարել է, որ իր կուսակցությունը մտադիր չէ մեծացնել բյուջեի դեֆիցիտը: «Մենք այն չենք կրճատի», - հավելել է նա:





























