Երեկ՝ հուլիսի 7-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Դեմիրճյան և Ս Կապուտիկյան փողոցների խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Դավիթ Մանուկյանի վարած «Lada» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Ահարոն Ահարոնյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղում առաջին բուժօգնություն են ստացել շտապօգնության բժիշկների կողմից, սակայն, ըստ դեպքի վայրում հավաքվածների, հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։