Ո՛չ ողջունում եմ, ո՛չ էլ քննադատում. ես կարծում եմ, որ հոգևորականը նույնպես մարդ է, այս երկրի քաղաքացին է և իր խոսքն ունի ասելու: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ խոսելով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասին:
«Կարծում եմ, որ պետք է քաղաքական գործիչները միանան և այդ նավը տանեն, բայց եթե չկան քաղաքական գործիչները, ուրեմն թող հոգևորականները առաջ տանեն նավը»,-հավելեց նա:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ այլևս չի հետաքրքվում ներքաղաքական կյանքով, որովհետև ամեն անգամ երբ հետաքրքրվում է, խնդիրներ է ունենում:





























