Չինաստանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում խաղաղության պայմաններ ստեղծելու համար առանցքային տերություն է։ Հենց դրա համար էլ եկել եմ Պեկինում հանդիպելու նախագահ Սի Ծինփինին՝ Բուդապեշտ կատարած նրա պաշտոնական այցից ընդամենը երկու ամիս անց։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
BBC-ն հիշեցնում է, որ նա երկուշաբթի առավոտյան չհայտարարված այցով մեկնեց Պեկին: Անցյալ շաբաթ Օրբանն այցելել էր Կիև և Մոսկվա՝ բանակցություններ վարելով նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հետ։ Այնուհետև նա մեկնել է Վաշինգտոն։
Օրբանն Ուկրաինայի նախագահ Զելենսկիին առաջարկել է խաղաղ բանակցություններից առաջ մտածել հրադադարի մասին։ Նրանց հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետի առաջարկը Կիևի համար անընդունելի է, քանի որ հիմքեր չկան հուսալու, թե Մոսկվան պայմանավորվածությունները կկատարի։





























