Պրոֆեսիոնալ սպորտը շատ առումներով չի նպաստում մարզիկի առողջությանը եւ ինքնազգացողությանը։ Այդ առումով բացառություն չէ նաեւ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Նիկոլայ Վալուեւը։ Ճիշտ է, ռուսաստանցի բռնցքամարտիկը չի բողոքել ինքնազգացողությունից, սակայն գերմանացի բժիշկ Վալտեր Վագները, ով նախկինում աշխատել է Գերմանիայի բռնցքամարտիկների միությունում, կարծում է, որ ավելի լավ կլինի, եթե Վալուեւը թողնի մեծ սպորտը։ Պատճառը մարզիկի ֆիզիկական վիճակն է։ Վագները հավաստում է, որ 213սմ հասակի եւ 143.3կգ քաշի պարագայում Վալուեվի բռնցքամարտով զբաղվելը ծանրաբեռնում է նրա հոդերը։