Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահին ուղղված ուղերձում հաստատել է Իրանի շարունակական աջակցությունը տարածաշրջանային դիմադրյությանը:
Ըստ իրանական Tasnim գործակալության՝ ուղերձում նա նշել է, որ Իրանն ամենայն վճռականությամբ կշարունակի իր աջակցությունը Դիմադրության առանցքին: «Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ աջակցել է սիոնիստական անօրինական ռեժիմին դիմադրությանը»,- ընդգծել է Փեզեշքիանը՝ հավելելով, որ դիմադրությանը զորավիգ լինելը հիմնված է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականության, հնագուցյալ Իմամ Խոմեյնիի իդեալների և Իսլամական հեղափոխության առաջնորդի ղեկավարմամբ հաստատված սկզբունքների վրա, խոստանալով, որ դա շարունակական կլինի։
«Վստահ եմ, որ տարածաշրջանի դիմադրության շարժումները թույլ չեն տա (սիոնիստական) ռեժիմին Պաղեստինի ճնշված ժողովրդի և տարածաշրջանի այլ երկրների դեմ շարունակել իր ռազմատենչ և հանցավոր քաղաքականությունը», - շեշտել է Իրանի նախագահը։





























