Չեզոք Շվեյցարիան ուկրաինական պատերազմի առնչությամբ անվտանգության լուրջ մտահոգությունների պայմաններում հայտ է ներկայացրել եվրոպական SkyShield Initiative (ESSI) հակաօդային պաշտպանության ծրագրին միանալու համար։

Ըստ Reuters-ի՝ 2022 թվականին Գերմանիայի ձեռնարկած այս ծրագիրը հիմնականում վայելել է ՆԱՏՕ-ի անդամների աջակցությունը: Շվեյցարիայի սպառազինության ազգային ծառայության ղեկավար Ուրս Լոերը երկուշաբթի ստորագրել է կազմակերպությանը միանալու դիմումը:

Նախաձեռնության նպատակն է նվազեցնել երկրների համար ծախսերը՝ համակարգելով հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի, մասնավորապես, Patriot-ի ձեռքբերումը: Այն նաև նպատակ ունի ապահովելու համագործակցությունը ուսուցման, պահպանման, նյութատեխնիկական ապահովման և լոգիտիկայի ոլորտներում:

Ուկրաինայի հակամարտությունը Շվեյցարիային ստիպել է անսալ և իր զինված ուժերն  արդիականացնելու և այդ նպատակներով ավելի շատ ծախսեր անելու կոչերին, ինչպես նաև Ռուսաստանի գործողությունների բացահայտ դատապարտմանը: ESSI անդամ երկրները, որոնց թվում են նաև Բելգիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Հունգարիան, Լատվիան և Լիտվան, այժմ շվեյցարական հայտի վերաբերյալ կարող են արտահայտել իրենց տեսակետները։ Խորհրդակցություններից հետո անդամ երկրները երկու ամիս ունեն ծրագրին Շվեյցարիայի միանալու վերաբերյալ և կարող են  հայտնել իրենց համաձայնությունը կամ  վերապահումների մասին: