Երուսաղեմի շրջանային դատարանը երեքշաբթի որոշում է ընդունել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեկտեմբերի 2-ից կսկսի ցուցմունք տալ կոռուպցիայի գործով, գրում է The Jerusalem Post-ը։
Սպասվում է, որ նա ցուցմունք կտա և երկու ամիս խաչաձև հարցաքննության կենթարկվի:
Նեթանյահուն հայտարարել է, թե ինքը խիստ զբաղված է պատերազմով գործին հետևելու համար և խնդրել է, որ իր ցուցմունքը հետաձգվի մինչև 2025 թվականի գարնան կեսը, մինչդեռ մեղադրող կողմը ցանկանում էր, որ նրա ցուցմունքը դատավարանին սկսվի ամառային արձակուրդից անմիջապես հետո:
Մինչդեռ մեղադրող կողմն ու դատարանը հայարարել են, որ դատավարության ընթացքում վարչապետի պաշտոնը պահպանել է և հրաժարական չի տվել, քանի որ ավելի վաղ հետաքննությանը խոստացել էր վարչապետի իր պաշտոնում միաժամանակ գլուխ հանել և՛ պատերազմից, և՛ դատավարությունից:
Գործը հարուցվել է 2020 թվականին, իսկ դատավարությունը սկսվել է 2021 թվականի գարնանը, սակայն մեղադրող կողմը մոտ ժամանակներս չի ավարտի իր գործը։ Վերջին վկաներից մեկը՝ «Մոսսադ»ի նախկին ղեկավար Թամիր Պարդոն, ցուցմունք կտա արդեն հաջորդ շաբաթ։
Նեթանյահուի դեմ երեք գործ է հետաքննվում՝ անօրինական նվերների, Yediot Aharonot-Yisrael ընկերությանը կաշառելու փորձի և Bezeq-Walla լրատվամիջոցին կաշառելու գործը։





























