Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երեքշաբթի հայտարարել է, որ հավատարիմ է պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2,5%-ին հասցնելու հանձնառությանն ու դա կանի իր կառավարության բյուջեի կանոնների շրջանակում՝ պաշտպանական ռազմավարության վերանայումից հետո։
Ըստ Reuters-ի՝ լեյբորիստները ծրագրում են վերանայել Մեծ Բրիտանիայի պաշտպանական հնարավորությունները:
Սթարմերը, որն անցած շաբաթ իր Լեյբորիստական կուսակցության ընտրություններում հաղթանակից հետո դարձավ վարչապետ, այս հայտարարությունն արել է նախքան Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելը:





























