Դաղստանում հունիսի 23-ին տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացրել են երևելի ընտանիքների անդամները, ըստ РИА Новости-ի՝ Սերգոկալինսկի շրջանի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովը։
«Պարզվել է՝ ահաբեկիչները Սերգոկալինսկի շրջանի մարդիկ են և երևելի ընտանիքների անդամներ, որոնք հասարակության մեջ, բիզնեսում, սպորտում որոշակի արդյունքների են հասել», - հայտարարել է նա:
Միաժամանակ նա հայտարարել է, որ տեղի բնակիչները չեն պաշտպանում ահաբեկիչների գաղափարները, իսկ Դաղստանի և քաղաքապետարանի հասցեին հնչող անտեղի մեղադրանքները բացարձակապես անհիմն են։
Մելիքովն անցյալ շաբաթ հայտարարեց Սերգոկալինսկի շրջան կատարելիք իր այցի մասին։ Նա նշեց, որ տեղի բնակիչներին պետք է հասկացնել, որ ոչ ոք իրենց տխրահռչակ ավազակների հետ չի նույնացնում:
Նա նշել է, որ ահաբեկիչները15 տարի խանգարում են Դաղստանին դինամիկ զարգացմանը։
Նա ընդգծել է, որ ճանապարհների և այլ ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման և վերակառուցման մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ դրանք բոլորը ահաբեկչական հարձակումների հետևանքով ավերվել են։
Մելիքովը հավելել է, որ Դաղստանի պատմության այն դժվարին փուլը սխալմամբ հաղթահարած են համարել, երբ կրոնի մասին այլասերված գաղափարներից կուրացած, մոլեռանդները թաքնվելով կեղծ կարգախոսների հետևում, հանուն իրենց անձնական շահի պարտադրել են իրենց կարգուկանոնը՝ ահաբեկչության և ծայրահեղականության պաշտամունքի գաղափարախոսությունը։
Հունիսի 23-ին Դերբենտում և Մախաչկալայում զինված գրոհայինները հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, երկու սինագոգների և ճանապարհային ոստիկանության կետի վրա։ Ահաբեկչության հետեւանքով զոհվել է 22, վիրավորվել՝ ավելի քան 40 մարդ։ Անվտանգության ուժերը սպանել են հինգ զինյալների։ Ոչնչացված զինյալներից մեկը Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի նախկին ղեկավար Մագոմեդ Օմարովի 31-ամյա որդին էր։





























