Շանհայի համագործակցության կազմակերպություն Թուրքիայի հնարավոր անդամակցության հետ կապված իրավիճակում հակասություններ կան ՆԱՏՕ-ի անդամի նրա պարտավորությունների և ՇՀԿ-ի հիմնարար փաստաթղթերի միջև, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։
«Իսկապես, մենք տեղյակ ենք Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու Թուրքիայի մտադրության մասին։ Կան որոշակի հակասություններ՝ կապված Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի, անդամի պարտավորությունների և ՇՀԿ-ի հիմնարար փաստաթղթերում ամրագրված աշխարհայացքի հետ»,- ասել է Պեսկովը ճեպազրույցում։
«Կան քննարկման որոշակի թեմաներ, բայց, իհարկե, դուք գիտեք, որ շատ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում ՇՀԿ-ի նկատմամբ, և այդ թեման օրակարգում է»,- շարունակել է նա:
Ըստ նրա, ՇՀԿ-ին Թուրքիայի անդամակցության հստակ ժամկետներ չկան։
Ավելի վաղ ՇՀԿ-ին միանալու Թուրքիայի նպատակի մասին հայտարարել էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։





























