Ուկրաինայի ՊՆ Հետախուզության գլխավոր վարչությանը հայտնի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձերի մասին։ Նրան սպանելու փորձեր եղել են, բայց առայժմ անհաջող, հայտնել է Ուկրաինայի ՊՆ ՀԳՎ ղեկավար Կիրիլ Բուդանովը NV-ի հարցազրույցում։

Հարցին, թե արդյոք Պուտինը այնքան էլ փոխզիջումային ֆիգուր չէ իր շրջապատի համար եւ «հարմար է բոլոր հաշտարար դատավորների համար», նա պատասխանել է, որ «դա արդեն վաղուց փոխզիջման մասին չէ», տեղեկացրել է «РБК-Украина»-ն։

Այս համատեքստում, որպես օրինակ, Բուդանովը հիշել է տատի պատմությունները, որն «ապրել» է Իոսիֆ Ստալինի մահը։

«Նա ասում էր, որ մարդկանց այն ժամանակ թվում էր, թե իրենց ամբողջ աշխարհը փուլ է եկել, անհասկանալի էր, թե ինչպես պետք էր ապրել հետո։ Պուտինն իշխանությունում է արդեն 20 տարի, ուստի դա շատ նման զգացողություն կլինի, իսկ հիմա ռուսաստանցիների մոտ առկա է նրան կորցնելու վախը, որովհետեւ նա իրենց կենսական կայունության երաշխավորն է»,- ասել է նա։