Իսրայելցի Նատալի Զանգաուքերը, որի եղբայր Մատան պատանդ է պահում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը, Երուսաղեմի Լարավոր կամրջի տակ «Վերջ տվեք նենգադուլին» գրությամբ գրաֆիտի է արել, գրում է Times of Israel-ը:
Գրաֆիտին, ըստ ամենայնի,Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հղված ուղերձ է, որին պատանդների որոշ հարազատներ մեղադրում են բանակցություններում համաձայնության ձեռք բերումը խափանելու համար:
Ներկայում Երուսաղեմում երթի մասնակիցները շարժվում են դեպի երկրի վարչապետի նստավայր՝ հանրահավաքի։ Միաժամանակ սպասվում են զանգվածային ցույցերին ամբողջ Իսրայելում։





























