Սանկտ Պետերբուրգում Կոմենդանտսկի պողոտայում երկու խմբերի միջև հրաձգությամբ բախում է տեղի ունեցել։ ՌԴ ՆԳՆ-ն ստուգում է ստացված տեղեկատվությունը։ 1990, 1995 և 2000 թվականներին ծնված երեք ներգաղթյալ բերման է ենթարկվել ոստիկանություն՝ միջադեպի հետ նրանց առնչությունը ստուգելու համար, հայտնում է Коммерсант-ը։
Վիճաբանության տեսանյութերը հրապարակել են ականատեսները և տեղական լրատվամիջոցները։ Մարդկանց մի խմբի մեջ զինվորական հանդերձանքով և զենքով մարդիկ են եղել։ Առնվազն երեք հոգի զինված է եղել և թիրախավորել է մյուս խմբի մարդկանց։ Կոնֆլիկտից հետո տղամարդիկ ցրվել են։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Ականատեսները «Ֆոնտանկային» պատմել են, որ մոտ 30 կրակոց են լսել։ Վկաներից մեկը ենթադրել է, որ բախումը տեղի է ունեցել տաքսու վարորդների միջև։
Ոստիկանությունը միջադեպի մասնակիցներին չի հայտնաբերել դեպքի վայրում, ասվում է ՆԳՆ-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդման մեջ։ Հիվանդանոցները ոստիկանությանը տուժածների մասին չեն հայտնել:





























