Նովոռոսիյսկում արտակարգ դրություն է մտցվել անտառային հրդեհների պատճառով, հայտնել է քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն Telegram-ի իր ալիքում։
Կրավչենկոն նշել է, որ այրման նախնական տարածքը կազմում է 22 հա։
Ըստ նրա, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են հրշեջ-փրկարարական ջոկատների 46 աշխատակից, հատուկ տեխնիկայի 12 միավոր, 45 ճանապարհային ոստիկանության աշխատակից և կամավոր, 6 միավոր մոտոտեխնիկա։
Բացի այդ, Անապայից և Գելենջիկից անտառահրդեհային կենտրոնի 1-ական հաշվարկ է ժամանում։
Ավտոբուսներ են պատրաստվել հարակից Մորյակ, Ռոմանտիկ հանգստի կենտրոններից 200 մարդու տարհանելու համար։ Նախնական տվյալներով՝ հանգստի կենտրոններից տարհանվել է 130 երեխա։
Ժամը 13:50-ին Անապայից ժամանեց մեկ հրշեջ հաշվարկ, իսկ 13:57-ին՝ Գելենջիկից՝ ուղղաթիռ։ Ժամը 13:57-ին հրշեջ ուղղաթիռը սկսել է մարել լեռնային տարածքում բռնկված հրդեհը։ Բացի այդ, Անապա քաղաքից երկու հրշեջ հաշվարկ է ժամանել։





























