ԱՄՀ նախկին ղեկավար Ստրոս Կանի դեմ քաղաքական դավադրություն էր նյութվել, վստահ է նրա փաստաբան Ուիլյամ Թեյլորը:
Նա կարծում է, որ սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանքները, որոնք հանգեցրին Դոմինիկ Ստրոս Կանի ձերբակալմանը եւ խորտակեցին նրա քաղաքական կարիերան, շինծու էին:
Հիշեցնենք, որ Դ. Ստրոս Կանը մայիսի 14-ին ձերբակալվել էր` նյույորքյան «Սոֆիթել» հյուրանոցի սպասուհուն բռնաբարելու մեղադրանքով: Նա մի քանի օր բանտում էր անցկացրել, ինչից հետո նրա դեմ մեղադրանքը հանվել էր, սակայն զրկվել էր ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնից եւ չէր կարողացել մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրապայքարին:
New York Review of Books-ում տպագրված հոդվածում փաստաբանը հակված է մտածել, որ Դ. Ստրոս Կանը նպատակային դավադրության զոհ է դարձել, քանի որ պատրաստվում էր Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Նիկոլա Սարկոզիի մրցակիցը դառնալ, գրում է «Ինտերֆաքսը»:




























