Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների և ավագ սպաների մեծարման արարողության ժամանակ հայտարարել է, որ դիվանագետները ներգրավված չեն եղել Ուկրաինայի հետ սահմանին ստեղծված լարված իրավիճակի կարգավորման գործում, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
Բելառուսի նախագահը հիշեցրել է վերջին իրավիճակը, երբ ուկրաինական կողմը սկսեց ուժեղացնել իր ռազմական կոնտինգենտը անմիջապես Բելառուսի սահմանների մոտ։
«Մենք նկատեցինք, որ ուկրաինացիները սկսեցին որոշակի զորքեր կենտրոնացնել, այդ թվում՝ ամենապատրաստված մարտական ջոկատները դուրս բերելով ռազմաճակատից, սահմանամերձ շրջաններ», - ասել է նա։ - Մենք դա չթաքցրեցինք մարդկանցից։ Այս տեղեկությունը մենք ներկայացրել ենք հանգիստ ռիթմով ու ոճով։ Բայց դա ստիպեց մարդկանց զգուշանալ»:
«Մենք ստիպված էինք մարդկանց խոստանալ և պատասխանել: Յուրաքանչյուր ոք, ով ներգրավված է այս արձագանքի մեջ, արժանի է մեր բարձր գնահատանքի: Ես շատ շնորհակալ եմ ձեզ սրա համար: Բայց փորձն այն է, որ կրակելը ծայրահեղ մեթոդ է։ Սա մեր մեթոդն է, մենք պետք է տիրապետենք դրան, բայց սա ծայրահեղ միջոց է։
Մենք միշտ պետք է սովորենք բանակցել։ Այդ թվում՝ զինվորականները։ Այս հակամարտությունում ողսջ դերը խաղացին զինվորականները: Մենք դիվանագետներ չենք ներգրավել, բայց մենք դիվանագիտական լեզվով ենք աշխատել։ Մենք հաջողությունների ենք հասել»,- ասել է Բելառուսի նախագահը։
Նա հավելել է, որ ուկրաինական կողմին այս ուղղությամբ պատերազմ պետք չէ։
«Մեզ առավել եւս դա պետք չէ: Նրանք հետ են քաշել իրենց զինված ուժերը, մենք՝ մեր զորքերը»,- ասել է Լուկաշենկոն։





























