Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է մարզի 25 երիտասարդի:  Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ՄԻՊ աշխատանքներին և իրազեկել երիտասարդներին կառույցի գործունեության, դիմելու ընթացակարգի մասին։

Հանդիպման բանախոսն էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Միլենա Տոնեյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին`

«Մարդու իրավունքների պաշտպանի» հասկացությունը՝ որպես սահմանադրական մարմին,

«Մարդու իրավունքների պաշտպանի» գործառույթները,

 «Մարդու իրավունքների պաշտպան»-ին դիմելու կարգը։

Հանդիպման ամփոփիչ փուլում երիտասարդները բարձրացրել են մի շարք հարցեր` կապված զինծառայողների, վարորդների իրավունքների պաշտպանության հետ։ Ի պատասխան այս հարցերի, վերլուծվել են մի շարք օրինակներ, որոնք քննվել են հենց ՄԻՊ կառույցի կողմից։

Հանդիպումն ամփոփվել է հարցուպատասխանի միջոցով։